Տեխնոլոգիաների և նորարարությունների կառավարում

Տեխնոլոգիաների և նորարարությունների կառավարում

 

Դասընթացի բովանդակությունը

   Այս դասընթացի հիմնական նպատակն է հասկանալ տեխնոլոգիական շուկաները և ինչպես են տեխնոլոգիաները և նորարարությունները ձևավորում ռազմավարական որոշումները: Այն նախատեսված է ապագա մենեջերների, ձեռնարկատերերի, խորհրդատուների և ներդրողների կարիքները բավարարելու համար, ովքեր պետք է վերլուծեն և մշակեն բիզնես ռազմավարություններ տեխնոլոգիական ոլորտներում: Հետևաբար, այս դասընթացը կենտրոնացված է ռազմավարական խնդիրների վրա, որոնք առնչվում են այն բոլոր հարցերին, թե ինչպես պետք է ընկերությունները կառավարեն տեխնոլոգիաները: Ռազմավարական (սրատեգիական) խնդիրները ներառում են տեխնոլոգիական և մրցակցային միջավայրի ըմբռնումը, նորարարության խթանները, նոր տեխնոլոգիաների առևտրայնացման այլընտրանքային ուղիները, այսօրվա շուկայում մրցակցելու եղանակները, ռեսուրսների բաշխումը և R&D ներդրումային որոշումները, ինչպես նաև այն գործոնների կառավարումը, որոնք խոչընդոտում կամ նպաստում են նոր տեխնոլոգիաների ընդունմանն ու տարածմանը: 

 

Ուսուցման արդյունքները

Այս դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Դուք կկարողանաք.

- Հասկանալ, թե ինչպես են ընկերությունները օգտագործում տեխնոլոգիաները կայուն մրցակցային առավելություններ ստեղծելու համար:
- Որոշել, թե որոնք են լավագույն ռազմավարությունները տեխնոլոգիայի վրա հիմնված բիզնես մոդելներ ստեղծելու համար:
- Ինչպես կարող է գործող ընկերությունը արձագանքել «խափանող» նորամուծություններին:
- Ինչպես է տեխնոլոգիան փոխում բիզնես մոդելները և ինչպես կարող են ընկերությունները արձագանքել դրան:
- Համակարգված վերլուծել և գեներացնել գաղափարներ տեխնոլոգիական նորարարության համար:

 

Դասընթացի կառուցվածքը

Թեմա 1. Ինչպես է տեխնոլոգիան ձևավորում արդյունաբերության դինամիկան: Օրինակի ուսումնասիրություն՝ Nokia

Թեմա 2. Խանգարող նորամուծություններ: Օրինակի ուսումնասիրություն՝ Netflix կամ Airbnb

Թեմա 3. Նորարարությունից շահույթ ստանալը: Օրինակի ուսումնասիրություն. Mobileye, ինքնակառավարվող մեքենաների ապագան

Թեմա 4. Նորարարությունների կազմակերպում: Օրինակի ուսումնասիրություն. նորարարությունը և ճկունությունը Tencent WeChat-ում

Թեմա 5. Առաջնորդությունը նորարարության մեջ: Օրինակի ուսումնասիրություն. Amazon-ի մոտեցումը նորարարությանը 

 

Դասընթացը անցկացնում է՝ Անա Վարդանովան